Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջատար է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների քանակով:
Հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ա Սերիայի 17-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում:
Մխիթարյանն 8 ասիստով առաջատար է այս ցուցանիշով: Նրանց հաջորդում են Դրիս Մերտենսը՝ «Նապոլիից» և Հական Չալհանողլուն՝ «Միլանից»: Երկուսն էլ 6-ական գոլային փոխանցում են կատարել:
Ընդհանուր առմամբ՝ Մխիթարյանը գոլ + գոլային փոխանցում համակարգում ունի 16 միավոր (8 գոլ + 8 գոլային փոխանցում):