«Ռեալը» Լա Լիգայի 18-րդ տուրում 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ:
Այս խաղում մադրիդյան ակումբը 8 հարված է կատարել, որից միայն մեկն է դիպուկ եղել:
Բացի այդ, Բենզեմայի խփած երկու գոլերը չեղարկվել էին խաղից դուրս իրավիճակի պատճառով:
Ընթացիկ մրցաշրջանում սա երրորդ խաղն էր, երբ «Ռեալը» չկարողացավ գոլ խփել: Այդպես եղավ նաև Չեմպիոնների լիգայում՝ «Շախտյորի» դեմ խաղում: Մինչև այս՝ սկսած 2015-16 թթ. մրցաշրջանից մինչև 2017-18 թթ մրցաշրջանը, «Ռեալը» 73 խաղ անընդմեջ գոլ էր խփել:
Զիդանի «Ռեալ» վերադառնալուց հետո 86 խաղից 15-ում թիմը չի կարողացել գոլ խփել: Դրանցից 8-ն ավարտվել են 0:0 հաշվով:
Զիդանի՝ «Ռեալը» գլխավորելու առաջին շրջանում թիմը 149 խաղից ընդամենը 9-ում գոլ չէր խփել, որից միայն 3-ն էին ավարտվել 0:0 հաշվով:
Այս մրցաշրջանում Լա Լիգայի 18 խաղում «Ռեալը» 30 գոլ է խփել: Դա վատագույն արդունքն է խփած գոլերի քանակով՝ չհաշված 2018-19 թթ. մրցաշրջանը (26 գոլ 18 խաղում): Ավելի վատ արդյունք եղել էր միայն 2007 թվականին:
2017 թվականի ընթացքում «Ռեալը» խփել է 156 գոլ: 2018 թվականին, երբ Ռոնալդուն խաղացել է թիմում մինչև հունիս, 142 գոլ:
2019 թվականին մադրիդցիները խփել են 100, իսկ 2020-ին՝ 91 գոլ, որը վատագույն արդյունքն է 2005 թվականից հետո:
«Ռեալի» արդյունավետությունը երեք տարվա ընթացքում նվազել է շուրջ 40 տոկոսով:
«Ռեալը» 1385 գոլ է խփել 503 խաղում, երբ Ռոնալդուն թիմում էր (միջինը 2,7 գոլ 1 խաղում): Ռոնալդուի հեռանալուց հետո՝ 241 գոլ 136 խաղում (միջինը 1,8 գոլ 1 խաղում):
Տվյալները՝ AS-ի: