ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ապաքինվել է վնասվածքից ու վերսկսել է մարզումները հիմնական թիմի կազմում:
«Տեսեք՝ ով է վերադարձել», - «Թվիթերում» գրել է ակումբի մամուլի ծառայությունը՝ կցելով բրազիլացու լուսանկարը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին՝ Լիգա 1-ի 14-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում Տիագո Մենդեսը սահանկում արեց Նեյմարի նկատմամբ ու վնասվածք հասցրեց ֆուտբոլիստին: Այդ ժամանակից ի վեր բրազիլացին ապաքինվում էր ոտնաթաթի վնասվածքից:
Look who's back#MondayMotivationpic.twitter.com/UFSLIzqLH4
— Paris Saint-Germain (@PSG_English)January 11, 2021