«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան 15-20 օր բաց կթողնի ծնկի վնասվածքի պատճառով: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղում (3-1): Արգենտինացին խաղադաշտը լքել էր դեռ առաջին խաղակեսի վերջնամասում:
«Բուժզննումը, որ անցկացվել է առավոտյան, հաստատել է ձախ ծնկի կոլլաերալ կապանների վնասվածք: Ֆուտբոլիստը բաց կթողնի 15-20 օր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այդպիսով, Դիբալան բաց կթողնի Ա Սերիայի 18-րդ տուրի խաղը «Ինտերի» հետ և Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչը «Նապոլիի» հետ: