«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կարող է երկար ժամանակով որակազրկվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում ստացած կարմիր քարտի համար: Եթե Մրցումների կազմակերպման կոմիտեն արգենտինացու պահվածքն ագրեսիվ համարի, ապա նա կարող է որակազրկվել 4-12 խաղով:
Հավելենք, որ այդ դեպքում Իսպանիայի ներսում անցկացվող բոլոր մրցաշարերի վրա կտարածվի որակազրկումը: