ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն պատասխանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տեղափոխության մասին հարցին:
«Մեսսի՞ն: Այդպիսի խաղացողները միշտ կլինեն ՊՍԺ-ի ցանկում: Հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ: Բայց մենք ամեն ինչ կքննարկենք բանակցությունների սեղանի շուրջ: Ոչ, մենք դեռ չենք նստել այդ սեղանի շուրջ, բայց մեր բազկաթոռները պատրաստված են՝ եթե ինչ», – Լեոնարդոյի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն: