Ա Սերիայի 18-րդ տուրի խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Հանդիպման գոլերը հեղինակեց Զլատան Իբրահիմովիչը:
39-ամյա շվեցը 7-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 52-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
«Միլանն» այս հաղթանակից հետո հավաքեց 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: