«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «Սպեցիայի» դեմ սպասվող գավաթային խաղի մասին:
«Դերբիից հետո մենք բոլորս հիասթափված էինք՝ հատկապես մեր երկրպագուների համար, որոնք ավելիին էին արժանի: Չենք կարող փոխել այն, ինչ արդեն եղել է, բայց պետք է հասկանանք, որ նման բան այլևս չպետք է կրկնվի:
Այս խաղում մեր միակ նպատակը հաղթելն է: Դժվար խաղ է լինելու բարդ մրցակցի հետ: «Սպեցիան» շատ կարգապահ թիմ է, որը սիրում է ֆուտբոլ խաղալ և անախորժություններ պատճառել մրցակցին»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: