«Ռեալը» կարող է հրաժարվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:
Ըստ աղբյուրի՝ «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ն Մբապեի համար կպահանջի նվազագույնը 150 մլն եվրո, իսկ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին «արքայական» ակումբը պատրաստ չէ այդքան մեծ գումար վճարել 22-ամյա ֆուտբոլիստի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախն է: Մադրիդցիները ցանկանում էին ձեռք բերել ֆրանսիացուն 2021 թվականի ամռանը: