TotalFootball.am


19.01.21 18:50

Զիդանը՝ Յովիչի մասին. ««Ռեալում» ուժեղ մրցակցություն է, բայց դա մարզչի մեղքը չէ»


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Լուկա Յովիչի դուբլն «Այնտրախտի» կազմում առաջին խաղում: «Ես երջանիկ եմ: Ինձ դուր եկավ: Նրան ու մնացած բոլորին լավագույնն եմ մաղթում:

«Ռեալում» դժվար է, ես դա զգացել եմ որպես ֆուտբոլիստ: Կարծում եմ, որ Լուկային գնելը լավ տարբերակ էր: Ուրախ եմ նրա համար ու հույս ունեմ, որ մի օր նա նույնը կանի Մադրիդում: Բայց ամեն ինչ այլ է ակումբից դուրս ու նրա ներսում:

Նա ապագա ունի և կարող է ցույց տալ դա «Ռեալում»: Բոլորը հավասար պայմաններում են: «Ռեալում» միշտ ուժեղ մրցակցություն է, բայց դա մարզչի մեղքը չէ»,- Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0