«Արսենալը» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հետ պայմանագիրը խզելու մասին: Համագործակցությունը դադարեցվել է երկկողմ համաձայնությամբ:
«Միկել Արտետայի, մեր մարզիչների, ֆուտբոլիստների ու ակումբում բոլորի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Պապին իր ներդրման համար: Նա թիմի կարևոր անդամ էր և պրոֆեսիոնալիզմի օրինակ: Մենք Սոկրատիսին ու նրա ընտանիքին լավագույնն ենք մաղթում ապագայում», - ասել է «զինագործների» տեխնիկական տնօրեն Էդուն:
Սոկրատիսն «Արսենալ» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականին: