«Բետիսի» պաշտպան Էմերսոնը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարող է կերիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկանում է ֆուտբոլիստին հրավիրել՝ կազմի վերաձևավորվամ շրջանակում: Էմերսոնի համար փարիզցիները կարող են վճարել 25 միլիոն եվրո: «Կապտանռնագույնները» դրական են վերաբերվում ֆուտբոլիստի տրանսֆերից գումար աշխատելու հնարավորությանը:
Էմերսոնը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Ատկետիկ Մինեյրոյից», որտեղից վարձավճարով տեղափոխվել էր «Բետիս»: Անմիջապես տրանսֆերից հետո բրազիլացին, առանց «Բարսելոնայի» կազմում որևէ խաղ անցկացնելու, կրկին վարձավճարով միացել էր «Բետիսին»: