ՊՍԺ-ն կարող է հրաժարվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր ստորագրելու մտքից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ը:
Փարիզյան ակումբում երկմտում են արգենտինացու հետ պայմանագիր ստորագրելու հարցում աշխատավարձի վերաբերյալ նրա բարձր պահանջների պատճառով: ՊՍԺ-ն պատրաստ չէ Մեսսիին վճարել այն աշխատավարձը, որ նա ստանում է «Բարսելոնայում»: Ըստ կատալոնացիների հետ պայմանագրի՝ արգենտինացին շաբաթական մոտ 560 հազար եվրո է վաստակում:
ՊՍԺ տեղափոխության համար Մեսսին պետք է համաձայնի աշխատավարձի նվազեցման: