Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» մրցեց «Նապոլիի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով:
64-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: 80-րդ րոպեին «Յուվենտուսի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, սակայն Լորենցո Ինսինյեն վրիպեց: «Ծեր սինյորայի» երկրորդ գնդակը խփեց Ալվարո Մորատան:
Այդպիսով, «Յուվենտուսը» դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր 9-րդ անգամ պատմության մեջ: