Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ալկոյանոյին» 2-1 հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
«Ռեալի» կազմում հաշիվը բացեց Էդեր Միլիտաոն: Տանտերերը հաշիվը հավասարեցրին 80-րդ րոպեին: 110-րդ րոպեին «Ալկոյանոն» մնաց 10 հոգով, իսկ 5 րոպե անց կարողացավ հաղթական գոլ խփել. աչքի ընկավ Խուանանը:
Այդպիսով, «Ալկոյանոն» դուրս եկավ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, իսկ «Ռեալն» ավարտեց ելույթները:
«Ալկոյանոն» Իսպանիայի երրորդ դիվիզիոնի թիմ է: