Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ըստ ամենայնի, կշարունակի աշխատանքը թիմի հետ առնվազն մինչև մրցաշրջանի ավարտ:
Նախօրեին «սերուցքայինները» սենսացիոն պարտություն կրեցին Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանոյից» ու դուրս մնացին Իսպանիայի Գավաթի խաղարկությունից:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ Իսպանիայի Գավաթում տապալումը չի ազդել ակումբի ղեկավարության՝ Զիդանի նկատմամբ տրամադրվածության: Նրանք առաջվա պես ցանկանում են սպասել մրցաշրջանի ավարտին, որպեսզի գնահատեն թիմի արդյունքները գլխավոր մրցաշարերում՝ Պրիմերայում ու Չեմպիոնների լիգայում: