«Բավարիայի» լեգենդար նախկին դարպասապահ, իսկ այժմ՝ ակումբի տնօրենների խորհրդի անդամ Օլիվեր Կանը շնորհավորել է թիմի ներկայիս դարպասապահ Մանուել Նոյերին, որը գերազանցեց Բունդեսլիգայում «չոր» խաղերի քանակով իր ռեկորդը:
«196 «չոր» պաղ Բունդեսլիգայում: Շնորհավորում եմ նման նվաճման համար և ուրախ եմ, որ դու գերազանցեցիր իմ ռեկորդը: Դժվար խաղ էր երեկ ու կարևոր երեք միավոր»,- գրել է Կանը «Թվիթերի» իր էջում: