«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն այսօր՝ հունվարի 21-ին, հայտնել է, որ կորոնավիրուսի վերջին թեստը դրական պատասխան է ունեցել:
«Կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո ես ինքնամեկուսացել էի, սակայն COVID-19-ի վերջին թեստը դրական եղավ: Ես որոշ ախտանշաններ ունեի, և հիմա կատարում են բժշկի ցուցումները, որպեսզի հնարավորինս արագ ապաքինվեմ: Լավ նայեք ձեզ», - «Թվիթերում» գրել է Ագուերոն: