«Ռեալն» այսօր՝ հունվարի 21-ի առավոտյան առաջին մարզումն է անցկացրել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո: «Արքայական ակումբը» լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ալկոյանոյին»:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ որոշ ֆուտբոլիստներ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից սպասել են կոպիտ խոսք ու կտրուկ բառեր: Բայց Զիդանի զրույցը թիմի հետ չի տևել երկու րոպեից ավելի և եղել է նույն տոնայնությամբ, ինչ հետխաղային մամուլի ասուլիսին, երբ նա շեշտել էր, որ պարտությունը խայտառակություն չէ:
«Մենք բոլորս կարող ենք շատ ավելին անել», - այսպիսին է եղել Զիդանի ուղերձը, երբ նա միասնականության կոչ է արել: Որոշ ֆուտբոլիստների զարմացրել է մարզչի փափուկ խոսքը: