Եվրոպական Սուպերլիգայում նախատեսվում է ներառել ԱՊԼ-ի 6 թիմ: Այս մասին հայտնում է The Times-ը:
Ըստ 18 էջանոց փաստաթղթի, որը ներկայացնում է նոր մրցաշարի կանոնակարգը, հիմնական կազմում կլինեն 15 թիմ, իսկ ևս 5 թիմը կհայտնվեն Սուպերլիգայի որակավորման փուլով:
Նշվում է, որ անգլիական 6 թիմերից 2-ը կլինեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Յուրաքանչյուր ակումբ կստանա 350 մլն եվրո: Նշվում է, որ Սուպերլիգայի գաղափարին կողմ են նաև «Ռեալը» և «Միլանը?:
20 թիմեր 2 խմբի կբաժանվեն: Յուրաքանչյուր մրցաշրջանում թիմերը 18-23 հանդիպում կանցկացնեն:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հայտարարել էին, որ կարգելեն այն թիմերին և ֆուտբոլիստներին, որոնք կներառվեն Սուպերլիգայում, մասնակցել իրենց մրցաշարերին: