«Ռոմայի» ֆուտբոլիստների Հենրիխ Մխիթարյանի և Պեդրո Ռոդրիգեսի՝ առաջիկա խաղին մասնակցելու շանսերը կգնահատվեն այսօր:
Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, երկու ֆուտբոլիստներն էլ մկանային խնդիրներ ունեն:
«Ռոման» շաբաթ օրը նորից կմրցի «Սպեցիայի» հետ՝ այս անգամ Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում:
Հանդիպումը կկայանա հունվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: