«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը կարող է կարիերան շարունակել «Սևիլյայում»:
32-ամյա արգենտինացին հայտնվել է իսպանական ակումբի ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցիոն, տրանսֆերով հետաքրքրված է «Սևիլյայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին:
Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: