«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Football-Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մարզիչը կհեռացվի, եթե «Ռոման» վաղը չհաղթի «Սպեցիային»:
Հռոմեական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է: Վերջինս հետաքրքրված է այս աշխատանքով:
Նշվում է, որ համաձայնության հասնելու դեպքում Ալեգրին «Ռոմայում» տարեկան 7 մլն եվրո կվաստակի: