«Շանհայ Շենհուայի» եզրային հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին մոտ է «Ռոմա» վերադարձին: Ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հռոմ, որտեղ պատրաստվում է բուժզննում անցնել տրանսֆերից առաջ: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Չինական ակումբի հետ Էլ-Շարավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, բայց դրանում կա կետ, որը ֆուտբոլիստին թույլ է տալիս ժամանակից շուտ լքել ակումբը:
Հիշեցնենք՝ իտալացին «Ռոմայից» հեռացել էր 2019 թվականի ամռանը: «Գայլերի» կազմում նա 139 խաղ է անցկացրել, որոնցում խփել է 40 գոլ ու կատարել 26 արդյունավետ փոխանցում: