Այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի «Ռոմա»-«Սպեցիա» հանդիպումը:
Հռոմեական ակումբի կազմում այս խաղը բաց կթողնի 6 ֆուտբոլիստ:
Էդին Ջեկոն, Պեդրոն, Հենրիխ Մխիթարյանը չեն մասնակցի խաղին վնասվածքի պատճառով:
Ջանլուկա Մանչինին որակազրկված է, իսկ Ֆեդերիկո Ֆասիոն և Ժուան Ժեզուսը դուրս են մնացել թիմի հայտացուցակից գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի որոշմամբ:
Ըստ լուրերի՝ Ֆասիոյի և Ֆոնսեկայի հարաբերությունները լարված են: