«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է դառնալ Սաուդյան Արաբիայի տուրիզմի դեմքը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հարձակվողը հրաժարվել է մասնակցել գովազդային արշավին, որն ուղղված էր լինելու Պարսից ծոցի երկրում տուրզմի խթանմանը: Սաուդյան արաբիայի տուրիզմի խորհուրդը Ռոնալդուին 6 միլիոն եվրո է առաջարկել:
Նշվում է, որ նմանատիպ գործարք առաջարկվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, սակայն նրա պատասխանը դեռ հայտնի չէ: