TotalFootball.am


23.01.21 22:20

Արտետան մեկնաբանել է Էդեգորի՝ «Արսենալ» տեղափոխվելու լուրերը


«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, հնարավոր է, վարձավճարով տեղափոխվի լոնդոնյան ակումբ:

«Հիմա մենք կազմի ամրապնդման տարբերակներ ենք փնտրում տրանսֆերային պատուհանում, տեսնենք՝ էլ ինչ կարող ենք անել: Մենք բաժանվել ենք մի քանի խաղացողներից, որոշ դիրքեր թուլացել են: Տեսնենք՝ ինչ կհաջողվի մեզ: Նախորդ գիշերվանից նորություններ չունեմ տրանսֆերների մասին: Այսօր մի քանի զանգ կունենամ, դրանից հետո ես կիմանամ՝ ինչ վիճակում ենք գտնվում՝ ըստ պոտենցիալ գործարքների», - Արտետայի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա Էդեգորը մոտ է վարձավճարով «Արսենալ» տեղափոխվելուն: Լոնդոնյան ակումբը գործարքի իրականացման դեպքում նորվեգացուն գնելու իրավունք չի ունենա:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0