«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է հեռանալ թիմից: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի և թիմի գլխավոր մարզչի միջև առկա կոնֆլիկտը ստիպում է կտրուկ քայլերի դիմել:
Պաշտոնական վարկածով Ջեկոն «Սպեցիայի» հետ խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով, սակայն իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ֆոնսեկան հեռացրել է բոսնիացուն թիմի կազմից:
Այժմ լուրեր են տարածվել, որ «Ռոման» և «Ինտերը» կարող են փոխանակում կատարել: Հակառակ ուղղությամբ կարող է տեղափոխվել «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը:
Խոսքը գնում է վարձակալության մասին երկու ֆուտբոլիստների դեպքում էլ: «Ռոման» հետաքրքրված է այս տարբերակով: