«Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաևն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, լինելով բնիկ Ռոստովից, այդպես էլ իրեն ոչ մի տեղ չի հրավիրել:
- Կարո՞ղ ես կիսվել Դոնի Ռոստովից քո տպավորություններով:
- Ես արդեն ապրել եմ հարավում, բայց Կրասնոդարում կյանքը տարբերվում է Դոնի Ռոստովից, որը հենց քաղաք է:
Բայց մեկուկես տարի է այստեղ եմ, սակայն Խորեն Բայրամյանն ինձ այդպես էլ ոչ մի տեղ չի հրավիրել: Այդպես էլ կարող եք գրել: Այսինքն՝ լինելով բնիկ Դոնի Ռոստովից, ոչ մի առաջարկ չի արել»,- ասել է Մամաևը: