«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մերժել է «Չելսին» գլխավորելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Ֆրենկ Լեմպարդին պաշտոնանկ արած լոնդոնյան ակումբը Ռանգնիկին առաջարկել է մինչև այս մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր: Սակայն Ռալֆը հրաժարվել է այդ առաջարկից դրա՝ կարճաժամկետ բնույթ ունենալու պատճառով: Մասնագետը կցանկանար երկարաժամկետ հեռանկարով համագործակցություն, իսկ «Չելսիի» ղեկավարությունը չի կարող նրան դա առաջարկել:
Այժմ «Չելսին» գլխավորելու հիմնական հավակնորդը ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է: