«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն այսօր առանձին է մարզվել, այնպես ինչպես Հենրիխ Մխիթարյանը և Պեդրո Ռոդրիգեսը:
Ի տարբերություն Պեդրոյի և Մխիթարյանի, որոնք «Ռոմայի» նախորդ խաղը բաց էին թողել վնասվածքի պատճառով, Ջեկոն ընդհանուր խմբից դուրս է մնացել Պաուլո Ֆոնսեկայի որոշմամբ:
Նրանց միջև կոնֆլիկտը դեռևս չի հարթվել: «Ռոման» ցանկանում է վաճառել Ջեկոյի տրանսֆերը: Ֆուտբոլիստը հեռանալու դեպքում ցանկանում է տեղափոխվել միայն թոփ ակումբ: