Միանգամից մի քանի թվիթերյան էջեր, հղում անելով Sky Sports-ին, գրում են, որ «Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին հեռացումից հետո թույլ չեն տվել մտնել ակումբի մարզաբազա՝ թիմին հրաժեշտ տալու համար:
Աղբյուրը նաև նշել է, որ Լեմպարդը կարող էր ենթադրել իր հեռացման մասին «Լեսթերից» ԱՊԼ-ի խաղում կրած պարտությունից հետո (0-2):
Լեմպարդը «Չելսին» գլխավորում էր 2019/20 մրցաշրջանի մեկնարկից: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» նրա գլխավորությամբ ԱՊԼ-ի 19 խաղերից հետո զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: