Հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն TMW Radio-ի Maracana հաղորդման ժամանակ նշել է իր կարծիքով Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 3 լավագույն խաղացողներին:
«Նիկոլո Բարելլան, որը խաղը կարդալու ունակությամբ և դինամիկայով հիշեցնում է Տարդելիին:
Դոննարուման, որը շատ կարևոր է «Միլանի» համար ընթացիկ մրցաշրջանում: Նաև հավասարաչափ Մխիթարյանն ու Չալհանողլուն»,- ասել է Կապելոն: