«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին հեռացնելու «Չելսիի» որոշումը:
«Բոլոր մարզիչները պետք է հաղթեն: Մարդիկ խոսում են նախագծերից, բայց նախագծեր գոյություն չունեն: Պետք է հաղթանակների հասնել, այլապես ձեզ կհեռացնեն: Ես հարգում եմ «Չելսին» և հույս ունեմ, որ շուտով կհանդիպեմ Ֆրենկի հետ: Հուսով եմ՝ մենք կկարողանան ռեստորան գնալ, երբ համավարակը վերջանա:
Ես չեմ քննադատի «Չելսիին»: Բոլոր մարզիչների հանդեպ նրանք համբերատար են եղել: Ես հարգում եմ այդ որոշումը, այդպես էլ պետք է լինի: Մենք օարզապես ձգտում ենք հաղթել հնարավորինս շատ խաղեր: Յուրաքանչյուր մարզչի ժամանակ է հարկավոր, որպեսզի կյանքի կոչի այն, ինչին հավատում է», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել ESPN-ը: