«Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր հեռացման մասին:
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին անհավանական աջակցության համար, որը ես զգացել եմ այս 18 ամիսների ընթացքում:
Ընդունելով այս պաշտոնը, ես հասկանում էի, որ կհանդիպեմ դժվարությունների: Հպարտանում եմ մեր հաջողություններով, մեր ակադեմիայի սաներով, որոնք առաջին թիմում տեղ վաստակեցին: Նրանք ակումբի ապագան են:
Հիասթափված եմ, որ այս մրցաշրջանում չունեցա բավարար ժամանակ թիմին նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աբրամովիչին, ակումբի ղեկավար կազմին, ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին, որոնք մեծ աշխատանք են կատարել այս ընթացքում:
Հաջողություն եմ մաղթում թիմին և ակումբին ապագայում»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել League Managers Association-ը: