«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ապագան հռոմեական ակումբում անորոշ է:
Ինչպես տեղեկացնում է Մատեո Դե Սանտիսը La Stampa-ից, «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել բոսնիացի հարձակվողին:
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը փոխանակում է առաջարկել «Ռոմային»: Էդին Ջեկոյի փոխարեն «Յուվենտուսը» պատրաստ է «Ռոմային» զիջել կիսապաշտպան Խեդիրային, որն ընթացիկ մրցաշրջանում դուրս է մնացել թիմի հայտացուցակից: