ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելը կգլխավորի «Չելսին»:
Ինչպես տեղեկացնում է Sky-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը, գերմանացի մասնագետն այսօր կժամանի Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի պայմանագրի կնքումը:
Սպասվում է, որ «Չելսին» Տուխելի նշանակման մասին կհայտարարի այսօր:
ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում, որը կկայանա վաղը, Տուխելը կլինի թիմի ղեկին: