«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է Լիոնել Մեսսիի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ Իսպանիաի Գավաթի 1/8 եզրափակչի խաղին մասնակցելու պատրաստության մասին հարցին:
«Լեոն ուզում է խաղալ: Նա հաղթող է և ցանկանում է մասնակցել բոլոր խաղերին: Վաղը մենք կզրուցենք ու երբ հասնենք Մադրիդ, կորոշենք թիմի մեկնարկային կազմը: Մենք պետք է սպասենք մինչև վաղը, որ հստակ իմանանք: Մեսսին անհարմարություն ուներ, բայց հիմա անհամբերությամբ սպասում է խաղադաշտ դուրս գալուն: Նա թարմ է, ոչ մի խոչընդոտ չկա: Հաղթելու համար մեզ պետք է Մեսսին՝ իր խաղային հմտություններով», - Կումանի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: