«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է Անգլիայի հավաքականում իր նախկին թիմակից Ֆրենկ Լեմպարդի հեռացումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:
«Բնականաբար, ես ցավում են Ֆերնկի համար, նա իմ նախկին թիմակիցն է ու մարդ, որին ես չափազանց հարգում եմ: Բայց, իմանալով նրան, կարող եմ վստահորեն ասել, որ նա կվերադառնա: Ֆրենկը թափ կտա իրեն ու կշարունակի աշխատել, իսկ առաջիկա ժամանակը կանցկացնի ընտանիքի հետ:
Հիասթափություն եմ զգում: Հեռացումը եղավ գրեթե անմիջապես հաջող արդյունքից հետո: Բայց ես չգիտեմ բոլոր մանրամասները: Չգիտեմ՝ ինչպես է նա տարել կատարվածը, ինչ հարաբերություններ է ունեցել ակումբում բոլորի հետ: Ինձ թվում էր՝ «Չելսին» հնարավորություն ունի աջակցելու Լեմպարդին նման ծանր շրջանում, բայց նրանք այլ կերպ վարվեցին: Չնայած՝ սա բոլորովին էլ առաջին նման դեպքը չէ «Չելսիում», այնպես որ զարմանալի ոչինչ չկա»,- Ջերարդի խոսքերն է մեջբերել Goal-ը: