«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին կարող է ընդունել «Ռոմայի» առաջարկը, եթե դա լինի: Այս մասին հաղորդում է Corriere di Roma-ն:
Նախքան այդ տեղեկություն էր հաղորդվել, որ նա «գայլերի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդներից է: Իտալացի մասնագետի անունը շրջանառվում էր որպես «Չելսիի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածու, բայց այդ պաշտոնը, ըստ լուրերի, զբաղեցնելու է Թոմաս Տուխելը:
53-ամյա Ալլեգրին Իտալիայի չեմպիոն է դարձել «Միլանի» հետ և 5 անգամ էլ հաղթել է «Յուվենտուսի» հետ: