«Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան մեկնաբանել է Թոմաս Տուխելի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Երբեք հեշտ չէ գլխավոր մարզչին փոխելը մրցաշրջանի կեսին, բայց մենք շատ ուրախ ենք, որ Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկին ենք կարողացել ձեռք բերել՝ ի դեմս Թոմաս Տուխելի: Մենք դեռ շատ բանի համար պետք է պայքարենք ու շատ բանի պետք է հասնենք ինչպես ընթացիկ մրցաշրջանում, այնպես էլ հաջորդներում: Մենք ողջունում ենք Տուխելին ակումբում:
Արդեն վաղը Տուխելը կլինի մարզչական նստարանին ԱՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում», - Գրանովսկայայի խոսքերն է մեջբերել «Չելսիի» պաշտոնական կայքը: