Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ինտերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ:
Հյուրերից առաջին կեսում հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը, որը 58-րդ րոպեին հեռացվեց դաշտից երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո:
71-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
90+7-րդ րոպեին Էրիկսենի՝ տուգանայինից խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ինտերին»:
CHRISTIAN ERIKSEN GOAL TO WIN THE GAME OH MYYYYYY pic.twitter.com/Ta4JOOpcZ5
— thomas (@FClMthomas) January 26, 2021