TotalFootball.am


27.01.21 20:19

Էդեգորը պատմել է իր որոշման մեջ Արտետայի դերակատարման մասին


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մեկնաբանել է վարձավճարով «Արենալ» տեղափոխությունը՝ ասելով, որ իր համար կարևոր է եղել «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ զրույցը:

«Ես խոսեցի Արտետայի հետ նախքան այստեղ գալը: Սա շատ կարևոր է ինձ համար: Նա թոփ-մարզիչ է, ինձ դուր են գալիս նրա գաղափարները, այն, թե ինչպես է նա տեսնում ֆուտբոլը: Ամեն անգամ, երբ նոր տեղ ես մեկնում, ցանկանում ես համոզվել, որ այնտեղ լավ է ու կա պլան:

Ինձ դուր է գալիս «Արսենալը»: Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է թիմը ցանկանում խաղալ: Կարծում եմ՝ սա ակումբ է, որն իսկապես համապատասխանում է ինձ», - Էդեգորի խոսքերն է մեջբերել «Արսենալի» կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0