Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը խիստ ազդեցություն է ունեցել մի շարք սպորտային ակումբների վրա, ուստի Մադրիդի «Ռեալի», ինչպեսև «Բարսելոնայի», պարտավորությունը վերջին ֆինանսական տարում կտրուկ աճել է: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ըստ 2019/20 մրցաշրջանի վիճակի՝ մադրիդյան ակումբի ընդհանուր պարտքը կազմում է 901 միլիոն եվրո, իսկ մաքուր պարտքը՝ 355 միլիոն եվրո: Եթե դա համեմատվի «Բարսելոնայի» թվերի հետ, ապա կատալոնական ակումբի 488 միլիոն եվրոյի կողքին դա քիչ է: Հաղորդվում է, որ չնայած տարբերությանը՝ «սերուցքայինների» վիճակը ևս վտանգավոր է: