«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը բացահայտել է թիմի վերջին խաղերում իր բացակայության պատճառը:
«Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների ու զանգերի համար, որ վերջին մի քանի օրերին ստացել եմ: Մայրս առողջական խնդիրներ ունի, և ես պետք է նրա կողքին լինեի:
Նա հիմա իրեն շատ ավելի լավ է զգում, և ես արդեն երեկոյան վերադառնում եմ տուն:Ես ավելի քան շնորհակալ եմ բժիշկներին ու բուժակներին, որոնք օգնեցին մորս՝ անցնել այդ ամենի միջով:
Եվ իհարկե, ես շնորհակալ եմ «Արսենալի» իմ ընտանիքին երեկվա աջակցության համար: Ես կենտրոնացած եմ այն բանի վրա, որ մենք շարունակենք խաղալ այդ նույն ոգով: Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու», - գրել է Օբամեյանգը «Թվիթերի» իր էջում: