«Սթեմֆորդ Բրիջում» կայացավ ԱՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Չելսի» - «Վուլվերհեմփթոն» խաղը: Թիմերը հաղթողին չպարզեցին՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
Թոմաս Տուխելի թիմը 20 տուրերից հետո 30 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում: «Վուլվզը» 13-րդն է 23 միավորով:
Հաջորդ խաղը «Չելսին» կանցկացնի հունվարի 31-ին՝ տանն ընդունելով «Բարնլիին»:
Հիշեցնենք, որ սա Թոմաս Տուխելի նորամուտի խաղն էր լոնդոնյան ակումբի ղեկին: