«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մեկնարկային րոպեներից մասնակցում է Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղին ու այդպիսով ակումբի ռեկորդ է սահմանել:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը՝ սա արգենտինացու 76-րդ հանդիպումն է Արքայական Գավաթում: Այդպիսով, Մեսսին գերազանցել է «Բարսելոնայի» նախկին հարձակող Խոսեպ Սամիտյերի ռեկորդը, որը մրցաշարում խաղադաշտ է դուրս եկել 75 անգամ:
Իսպանիայի Գավաթում կատալոնական ակումբի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների թոփում են նաև Անդրես Ինյեստան (73), Վիդենտ Պյեռան (71) և Չավին (70):