«Ռոմայի» երեք ֆուտբոլիստներ ընթացիկ մրցաշրջանում 10 և ավելի գոլ են խփել, ինչը լավագույն արդյունքն է իտալական թիմերի մեջ:
Մայորալի՝ «Բրագայի» հետ խփած գոլի շնորհիվ «Ռոման» արդյունավետության տպավորիչ ցուցանիշ գրանցեց:
«Ռոման» Ա Սերիայի միակ ակումբն է, որի կազմում միանգամից 3 ֆուտբոլիստ դարձել են 10 և ավելի գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում միասին վերցրած:
Լավագույնը Մխիթարյանն է՝ 11 գոլով, իսկ Վերետուն և Մայորալը խփել են 10-ական գոլ: