Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց «Կադիսի» հետ:
Տանտերերի կազմում 32-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Լիոնել Մեսսիին: 89-րդ րոպեին 11-մետրանոցից «Բարսելոնայի» դարպասը գրավեց Ալեքս Ֆերնանդեսը:
«Բարսելոնան» այս խաղից հետո 47 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: