TotalFootball.am


21.02.21 21:23

Մոուրինյու. «Իմ մեթոդներն աշխարհում որևէ մեկի մեթոդներին չեն զիջում»


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Վեսթ Հեմին» պարտվելուց հետո (1-2), պատասխանել է այն հարցին, թե կասկածում է արդյոք ինքն իրեն:

«Կասկածո՞ւմ եմ արդյոք ինքս իմ աշխատանքային մեթոդներին: Ոչ, բոլորովին ոչ: Բացարձակ: Զրո թերահավատություն:

Երբեմն արդյունքն ընդամենը բազմաթիվ տարբեր պատճառների հետևանք է: Իմ ու իմ մարզչական շտաբի մեթոդները չեն զիջում աշխարհում որևէ մեկի մեթոդներին:

Ես չգիտեմ, թե դուք ինչ եք հասկանում ճգնաժամ ասելով: Եթե ճգնաժամը հիասթափությունն ու տխրությունն են հանդերձարանում, ապա մեզ մոտ ճգնաժամ է, քանի որ ոչ ոք երջանիկ չէ, և մենք դա ցույց ենք տվել այս խաղում մեր վերաբերմունքով», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Evening Standard-ը:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6